![]()
Օրեր առաջ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Սամվելի Ալեքսանյանի որդու՝ Դուբայում տեղի ունեցած հարսանիքին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։
Այսօր արդեն «Հրապարակ»-ը հերքում է իր իսկ տարածած ապատեղեկատվությունը, ընդունելով որ սուտ լուր է տարածել և Մարիամ Փաշինյանը չի մասնակցել Սամվելի Ալեքսանյանի որդու՝ Դուբայում տեղի ունեցած հարսանիքին։
Ինչպես գրում է «Հրապարակ»-ը, երեկ, նամակ են ստացել Մարիամ Փաշինյանից, որով նա հերքում է Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքին իր մասնակցությունը եւ գրում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, ուստի խնդրում է հերքել։ «Հրապարակ»-ը նաև հավելել է, որ ցավում է կատարվածի համար։
Թերևս «Հրապարակ»-ի գործութնեության ընթացքում սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է, երբ տարածում են ապատեղեկատվություն՝ փորձելով վարկաբեկել մարդկանց, իսկ հետո հերքում են՝ ձևացնելով, թե միտումնավոր չեն արել։
![]()