«Բարոյական չէ, երբ Արծրունին մեղադրում է արցախցին». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է.

«Ծանր օր է, որն ավելի է ծանրանում, երբ կարդում ես Արծրուն Հովհաննիսյանի երկամյա վաղեմության գրառումը և նրա դեմ տոտալ անհանդուրժողականության թույնով ներարկված՝ արդեն այսօրվա գրառումները։ Ես ընդունում եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի առաջին իսկ օրվանից ճշմարտությունը չի ասել, կարող եմ համակերպվել, որ գյումրեցի կամ վանաձորցի հայը հավատացել է նրան։

Բայց անբարոյականություն է, երբ Արծրուն Հովհաննիսյանին մեղադրում է արցախցին, ում աչքի առաջ պատերազմի կես ժամում թշնամին խոցել է Ստեփանակերտի պաշտպանության ՀՕՊ և հրթիռա-հրետանային միջոցների մեծ մասը, ով իր աչքով է տեսել Ջեբրայլի, իսկ մի քանի օր անց՝ նաև Հադրութի անկումը, ով լսել է իր նախագահի կոչը, որ հակառակորդը Շուշիից ընդամենը հինգ կիլմոտեր հեռավորության վրա է։

Արծրուն Հովհաննիսյանի ծառայողական պարտականությունն էր, որ այդ մասին պաշտոնապես չհայտարարի։ Իսկ Արցա՞խը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ