ՀԱՊԿ անդամ երկու երկիր` Բելառուսը և Ղազախստանը, շնորհավորել են Ադրբեջանին.ու մենք էլ դեռ հույս ունենք, որ այս երկրները Ադրբեջանի դեմ հօգուտ մեզ որևէ քայլ են անելու, հա՞

Քաղաքական վերլուծաբան Մովսես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՀԱՊԿ անդամ երկու երկիր` Բելառուսը և Ղազախստանը, շնորհավորել են Ադրբեջանին «հաղթանակի օրվա» առթիվ։

Պատկերացնում եք չէ՞. Հայաստանի հետ նույն ռազմական դաշինքում գտնվող երկրները շնորհավորում են Հայաստանի թշնամի երկրին շուրջ 4000 հայեր սպանելու, գերիներ խոշտանգելու, մարդկանց իրենց տներից վտարելու ու գաղթական դարձնելու և մշակութային վանդալիզմ գործելու համար։

Ու մենք էլ դեռ հույս ունենք, որ այս երկրները Ադրբեջանի դեմ հօգուտ մեզ որևէ քայլ են անելու, հա՞…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ