Դաշնակների անսահման ունեցվածքն ու հայրենիքի համար ոռնոցը

Սիրելի՛ ժողովուրդ, բոլորս ենք հաճախ ականտես լինում, թե ինչպես են մերօրյա վայ ընդդիմադիրների շարքում հայտնվում բոլոր ժամանակների երկերեսանի դաշնակներն ու սկսում պաթոսախառն խոսքեր հնչեցնել հայրենիքի փրկության մասին:

Բոլորս ենք տեսնում, թե սրանք ինչպիսի հիստերիայի մեջ են հայտնվում Արցախի թեմայով խոսելու ժամանակ:

Իսկ երբ մի փոքր տեղեկացվում ենք, էս դաշնակազավրների արկածների մասին, հասկանում ենք, որ սրանց ոռնոցի պատճառն ամենևին էլ հայրենիքը չէ…

Ուրեմն այսպես… ասում են, որ էս դաշնակները մի հսկայական կարողություն են կորցրել, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի մի շարք բնակավայրեր ու այդ բնակավայրերում են մնացել էս դաշնակներին պատկանող բազմաթիվ ՀԷԿ -եր, որ սրանք կառուցած են եղել իրենց կուսակիցներին պատկանող <<Պրոտոն>> ՓԲԸ, <<Իզոտոպ Դելտա>> ՍՊԸ, <<Նետրինո>> ՓԲԸ, <<Լիմենսոն>> ՍՊԸ, <<Ալֆամագ>> ՓԲԸ և <<Մեգատոն>> ՓԲԸ-երի անուններով:

Դաշնակնացական Հակոբ Մաթիլյան, Սուրեն Դոշոյան, Դավիթ Իշխանյան կարկառունների անուններով հիմնադրված կամ սրանց կողմից տնօրինվող այդ կազմակերպություններն իշխել են արցախյան ՀԷԿ-երի մի զգալի մասին ու հիմա սրանց մարմնի տարբեր մասեր մրմռում է բացառապես իրենց կորցրածի և ոչ թե մեր հայրենիքի համար:

Եվ ավելին, շատ հավաստի լուրեր են շրջանառվում նաև, որ փայատերերի շարքում են նաև հայտնի դաշնակ Հրանտ Մարգարյանն ու այլ շատ երևելի դաշնակցականներ:

Եվ սա դեռ ամենը չէ ժողովուրդ ջան… մեր շատ հավաստի տեղեկություններով դաշնակածին են նաև Երևանի Կոմիտասի շուկայի և հարակից տարածքներին տիրակալ դարձած <<Յունիսոն Սերվիս>> ՍՊԸ-ի տերերը… տարածքներ, որն ընդամենը վերջերս են սրանք վաճառել 6 միլիոն դոլլարով… <<Յունիսոն Սերվիս>> ՍՊԸ, որի 35 տոկոս համասեփականատերը ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սիմոն Սիմոնյանն է, մյուս 35 տոկոս համասեփականտերը` դրսի դաշնակ Քևորք Խարչաֆջյանը, իսկ 30 տոկոսը մյուս Դաշնակցական Հակոբ Մաթիլյանինն է :

Այ քեզ խայտառակ հարստություն, այ քեզ խայտառակ ունեցվածք…

Լավ, դուք ո՞նց եք կարողացել այդքանը դիզել, ո՞նց եք կարողացել այդքանին տեր դառնալ, իսկ մեր հայրենիքը թողել այն վիճակում, որ թողեցիք…

Հ.Գ. – Այս ամենը լսելուց հետո մնում է ասել, որ դաշնակի հայրենիքը փողն է, հավատամքը` միայն իր ունեցվածքը, և սրանց հորդորենք, որ այսուհետ իրենց <<ավանդապաշտ>> կուսակցության շարքերը նոր ընդունվողների երդումը կազմակերպեն փողի ու ոսկու քսակի վրա… թե չէ զենք-բան սաղ սուտ ա…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ