«Նոյեմբերի 5-ի ծառատունկը «քաղաքականացնելն» առնվազն անլուրջ է». Լևոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի սիրելիներ: Եկել եմ ասեմ, որ նոյեմբերի 5-ի ծառատունկը «քաղաքականացնելը»՝ պնդելով, թե դրա նպատակը նախանշված հանրահավաքին խանգարելն է, առնվազն անլուրջ է: Բացատրեմ: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 5-ի ծառատունկը նախատեսել և դրան նախապատրաստել է դեռ այն ժամանակ, երբ բավական շոգ էր և մեր հարգելի ընդդիմությունը հանրահավաք անելու որևէ մտադրություն չուներ (մեկնաբանությունների բաժնում կտեղադրեմ Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պատրաստած տեսանյութը, որը հրապարակվել է դեռևս հոկտեմբերի 13-ին):

Ինչ վերաբերում է բուն օրվան, ապա ուղղակի տեղեկացնեմ, որ նոյեմբերի 5-ը ծառատունկի համաշխարհային օրն է և, հետևաբար, բոլոր հարցերն ուղղել ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեային: Վստահ եմ՝ կպատասխանեն: Սա՝ մեկ:

Երկրորդ: Ծառատունկը, որին սիրով հրավիրում ենք բոլորին, մեկնարկելու է առավոտյան 10.30-ին՝ այն դեպքում, երբ ընդդիմության մեր հարգարժան գործընկերները քաղաքապետարանին տեղեկացրել են, որ Ֆրանսիայի հրապարակում շտապ հավաքը տեղի է ունենալու 15.00-21.00 ընկած ժամանակահատվածում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ