![]()
Գեղամ Մանուկյանի վերջին հայտարարություններին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տարոն Չախոյանը։ Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Եթե ես լինեի իշխանություն՝ պատերազմ չէր լինի». Գեղամ Մանուկյան։
Իրականում սա մարազմ է՝ հոգեկան գործունեության քայքայման վիճակ։ Եվ սա այն պարագայում, երբ դեռ 2018-ին Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բակացությունները փակուղում են, և մենք այլևս երբեք հույս չպետք է փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
Մնում է ենթադրել, որ եթե Գեղամ Մանուկյանը լիներ վարչապետ, Ադրբեջանը վախենալու էր վերջինիս կերպարից ու պատերազմ չէր սկսելու։
ՀԳ․ Հազար անգամ խնդրեցինք, 8-րդ պալատի դռները փակ պահեք։
![]()
![]()