«Օրեր առաջ Պուտինի արված հայտարարությունները ընդամենը Հայաստանում խառնակչություն գցելու նպատակ ունեին, հայության շրջանում կեղծ հույսեր արթնացնելու և հայ ժողովրդին իրար դեմ լարելու ստոր մտադրությամբ».Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանի գրառումը.

Պուտինը չկարողացավ կրկնել, ոչ թե պնդել, համոզել, պահանջել, անգամ չկարողացավ կրկնել իր խոսքերը այն մասին, որ Արցախի հարցով կան առանձնահատկություններ, և հաշտության ռուսական տարբերակում դրանք պետք է ամրագրվեն։

Ավելին, կուլ տվեց Ալիևի այն խոսքը, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը պատմություն է, անցյալ, որի շուրջ քննարկելու ոչին չկա։

Հետևաբար, օրեր առաջ արված նրա հայտարարությունները ընդամենը Հայաստանում խառնակչություն գցելու նպատակ ունեին, հայության շրջանում կեղծ հույսեր արթնացնելու և հայ ժողովրդին իրար դեմ լարելու ստոր մտադրությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ