![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Տրամաբանորեն երեկ Պուտինի հայտարարություններից հետո այսօր մենք պետք է լսեինք ՀՀ երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արձագանքները այն կապակցությամբ, թե ինչու են «մերժել» 5 տարածքներ վերադարձնելու գնով Արցախի հարցը հայանպաստ լուծելու առաջարկությունները։
Իհարկե, ես հակված չեմ հավատալ Պուտինին, բայց բոլոր դեպքերում ներկայացվել է մեղադրանք, որը մնալու է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ուսերին։
Բայց կարծես թե երկրորդ նախագահի ու երրորդ նախագահի գրասենյակներից որևէ մեկնաբանություն չի տրվել։ Արդ՝ հասկանանք, որ նրանք համաձայն են Պուտինի մեղադրանքների հետ։ Հետագայում, երբ մեջբերենք երկու նախագահների լռությունը, թող նրանց ճամբարակիցներն առանձնապես չընդվզեն․ ի վերջո, իրենք լռությամբ համաձայնել են դրա հետ»։
![]()