«Ջերմուկի ավագանու անդամի կոչ-գրառումը վերաբերել է ռազմահայրենասիրական ճամբարին, ոչ թե առաջնագծին». Թորոսյան

Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել, որի միջոցով հարց էր հղել, թե արդյոք իր ընկերների մեջ կա՞ն մարդիկ, որոնք կմիանան՝ Ջերմուկում խրամատներ փորելու համար:

Վերջինս հարցը հղել էր հատկապես տղամարդկանց՝ հավելելով, որ սննդի, կեցության հարցերը հոգում են: Նկատենք, սակայն, որ որոշ ժամանակ հետո ավագանու անդամը գրառումը հեռացրել է:

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղարից: Արամ Թորոսյանը հայտնեց՝ ավագանու անդամի հետ զրույցի ընթացքում պարզվել է, որ նրա կոչ-գրառումը վերաբերել է ռազմահայրենասիրական ճամբարին, ոչ թե առաջնագծին:

«Առաջնագծում ինժեներական աշխատանքներն իրականացվում են ողջ ծավալով»,- հավելեց Թորոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ