![]()
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը.
«Այդքան էլ միարժեք չէ տեսակետը, թե Իրանը «հասկացավ» սխալը, որ պետք չէր թույլ տալ Ադրբեջանին գրավել Արաքսի ափը, ու հիմա «ուղղում» է այն: Կարծում եմ՝ Իրանը բացարձակապես չի մտածում, թե սխալվել է: Իրանը հենց դրա շնորհիվ է, որ ստացել է Սյունիքի փաթեթի իր «մասնաբաժնի» հնարավորություն: Չարժե այսօր թերևս Իրանին վերագրել «սխալներ», որոնք, ինչպես ցույց տվեց ընթացքը, գործնականում ավելի շուտ լավ մտածված հաշվարկ են:
Իհարկե, ինքնին հարց է նաև, թե արդյոք Թեհրանը կարող էր թույլ չտալ տեղի ունեցածը: Այստեղ, իհարկե, պետք է նկատի ունենալ այն, որ Իրանը դրանից մի քանի ամիս առաջ ինքն էր ստացել ծանր հարվածը՝ գեներալ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ նախագահի որոշմամբ:
Բայց, իրանյան հաշվարկը նաև կառուցվում էր հենց այն հանգամանքի վրա, թե ինչ է կարող, և ինչ չի կարող և ըստ այդմ ինչ պետք է անի հետո»:
![]()