![]()
Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․
«Հակաիրանական հիստերիա բարձրացնելով Հայաստանի, այսպես կոչված, արևմտամետները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք իրականում Ռուսաստանի կողմից մեր մոտ նշանակված «արևմտամետներ» են ընդամենը, որովհետև չնայած հանգամանքին, որ Իրան-Արևմուտք հարաբերությունները լարված են, սակայն կոնկրետ Հայաստանի հարցով նրանց դիրքորոշումները լրիվ համընկնում են, և՛ Իրանը, և՛ Արևմուտքը Հայաստանի տարածքային ամբողջականությունն են պաշտպանում ու դեմ են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարին:
Իսկ ահա Ռուսաստանն այդ հարցում ամբողջովին թուրքերի ու ադրբեջանցիների կողմն է բռնել, հետևաբար առնվազն անհեթեթություն է պնդել, որ Իրանը մեր հետ կապված Ռուսաստանի կողմից իջեցված ինչ-որ պատվեր է կատարում:
Իրանն ու Ռուսաստանը շատ հարցերում են համագործակցում, սակայն այս հարցում սուր հակասության մեջ են ու հենց դրա համար էլ Խամենեին Թեհրանում ոչ միայն Էրդողանին նախազգուշացրեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու հայ-իրանական սահմանի գոյությունն իրենց կարմիր գիծն է, այլ նաև Պուտինին նույն նախազգուշացումն արեց»:
![]()