«Արա Պապյանը Ալիեւի փաստաբանն է դարձել»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է.

Արա Պապյանը Ալիեւի փաստաբանն է դարձել։ Ասում է՝ եթե Հայաստանի տարածքը նախկին ՀԽՍՀ 29,8 հազար քկմ․-ն է, ուրեմն մենք երեսուն տարի Ադրբեջանի տարածքները օկուպացրել ենք, Ալիեւը փոխհատուցման հայց կներկայացնի եւ էլի նման բաներ։

Նախ, գոյություն չունի միջազգային իրավական որեւէ փաստաթուղթ, որ Հայաստանը Ադրբեջանից տարածք է օկուպացրել։ Երկրորդ, բա որ Մանթաշեւի, Մայիլովի, Լիանոզովի, Առաքելովի եւ Բաքվի մյուս բոլոր հայ մեծահարուստների ժառանգները փաստաթղթերով ապացուցեն, թե իրենց նախնիներն ինչ ահռելի հարստություն են թողել Ադրբեջանին եւ փոխհատուցում պահանջեն, Իլհամն ի՞նչ է անելու։

Միայն Բաքու-Բաթում նավթամուղի կառուցման վրա Մանթաշեւը 22 միլիոն ռուբլի է ծախսել։ Ցա-րա-կան Ռուսաստանի ռուբլի, հա՜․․․Երբ կովն արժեր հինգ ռուբլի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ