«ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդպես էլ Լեռնային Ղարաբաղը 1992թ․ մարտի 24-ին անդամ բոլոր պետությունների՝ այդ թվում եւ Ադրբեջանի կողմից ճանաչվել է սուբյեկտ». Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բռնեցեք Ալիեւի լեզվից․ Հայաստան-Ադրբեջան սահման ԵԱՀԿ դիտորդական խումբ ուղարկելու որոշման առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ն մի հայտարարություն է տարածել, որի հիմնական ասելիքն այն է, որ ԵԱՀԿ մարմիններում որոշումներն ընդունվում են կոնսեսուսով եւ քանի որ Բաքուն նման առաքելության համաձայնություն չի տվել, ապա դա ընդամենը որոշակի խմբի նախաձեռնություն է։ Այո, ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդպես էլ Լեռնային Ղարաբաղը 1992թ․ մարտի 24-ին անդամ բոլոր պետությունների, այդ թվում եւ Ադրբեջանի կողմից ճանաչվել է սուբյեկտ, նրա ընտրված ներկայացուցիչները՝ բանակցող կողմ։

«Բռնեցեք Ալիեւի լեզվից․ Հայաստան-Ադրբեջան սահման ԵԱՀԿ դիտորդական խումբ ուղարկելու որոշման առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ն մի հայտարարություն է տարածել, որի հիմնական ասելիքն այն է, որ ԵԱՀԿ մարմիններում որոշումներն ընդունվում են կոնսեսուսով եւ քանի որ Բաքուն նման առաքելության համաձայնություն չի տվել, ապա դա ընդամենը որոշակի խմբի նախաձեռնություն է։ Այո, ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդպես էլ Լեռնային Ղարաբաղը 1992թ․ մարտի 24-ին անդամ բոլոր պետությունների, այդ թվում եւ Ադրբեջանի կողմից ճանաչվել է սուբյեկտ, նրա ընտրված ներկայացուցիչները՝ բանակցող կողմ։ Այդ որոշումը ոչ ոք չի բեկանել։ Եւ ի՞նչ իրավունքով է Ալիեւն ասում ,,չկա Լեռնային Ղարաբաղ, չկա ԼՂ խնդիր,, եւ ,,չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն,,՝ ահա այս հարցը ԵԱՀԿ մարմիններում պետք է քննարկվի ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանի, որքան՝ հենց Ստեփանակերտի նախաձեռնությամբ, որը ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի հետ դիվանագիտական լեգիտիմ հարաբերությունների երեսնամյա փորձ եւ այն շարունակելու միջազգային լիարժեք մանդատ ունի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ