«Գլխի հատվածում ունի վնասվածք». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էդգար Ղազարյանն Էրեբունի կլինիկայում անցել է համալիր ստուգում։ Կյանքին սպառնացող վնասվածքներ չկան։ Գլխի հատվածում ունի վնասվածք և հիմա բժշկական կարեր են դրվում։

Բժիշկները վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է լինելու։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Էդգարի վրա իր տան շքամուտքում հարձակվել են երկու տղամարդ, որոնց Էդգարը չի ճանաչել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ