«Թուրան» տարբերանշանով ջրի շիշ՝ Իրանի և Ադրբեջանի նախագահների սեղանին

Իրանի և Ադրբեջանի նախագահներ Իբրահիմ Ռաիսին և Իլհամ Ալիևը հանդիպել են Աստանայում՝ Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթնաժողովի շրջանակում։

Հանդիպման ընթացքում Իրանի նախագահին ջուր են առաջարկել «Թուրան» տարբերանշան ունցող ջրի շշով, հաղորդում է ադրբեջանական Hamam Times գործակալությունը։

«Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը»,- հարցնում է գործակալությունը։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հստակ հասկացրել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն Իրանի կողմից կարժանանա վճռական պատասխանի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ