![]()
«Մենք երբեք որևէ ավելորդ տարածքի կարիք չունենք: Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ հակառակորդի կողմից կհայտնվենք կրակի տակ:
Դրա համար բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտական խնդիր լուծելու: Ադեկվատ պատասխանի խնդիր կա: Հակառակորդն էլ պետք է իմանա, որ պատասխանը միշտ լինելու է ու մենք դրա հնարավորությունն ունենք»,-ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ ըստ խոսակցությունների, ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորները ստիպված են եղել բահով կռվել, երբ փամփուշտը վերջացել է, Քոչարյանը նշեց.
![]()
«Երբ փամփուշտը վերջանում է, եթե բահն է իր ձեռքին պետք է բահով կռվի, բահն էլ է սպառազինություն: Եթե բահը չլինի, կարող է քարը լինի: Պետք է հասնենք նրան, որ ցանկացած խնդիր լուծելու համար բավարար պաշարներով տվյալ տարածքում նստած լինենք»:
![]()