![]()
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներին:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատներին պատկանող մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար:
Եռաբլուրի հարակից տարածքում ջարդուխուրդ են արել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:
![]()
Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այդ ընթացքում «Եռաբլուրում» ուժեղացված հսկողություն էին իրականացնում ոստիկանները:
![]()
Իրավապահները թույլ չեն տվել պանթեոնի վերևի հատվածում կայանել ավտոմեքենաները, ուստի մարդիկ ստիպված են եղել ոստիկանների ուղղորդմամբ մեքենաները կայանել նրանց նշված վայրում, իսկ երբ վերադարձել են, հայտնաբերել են ավտոմեքենաները թալանված:
![]()
![]()