![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը և սահմանային իրավիճակին վերաբերող հարցադրման առնչությամբ երկրի վարչապետն ասել է.
«Բանակցային գործընթացը, խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»։
![]()
«Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետև, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից»:
![]()