![]()
ՀԱԲ ռազմական ՀԿ-ի նախագահ Արամ Թորգոմյանի հետ զրույցում անդրադարձանք ապրիլյան պատերազմից քաղած դասերին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը:
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը:
![]()
«Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը:
Տեսանյութը՝ Armlur-ի:
![]()