![]()
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի՝ օրեր առաջ Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը վերաբերող հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետև, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից, որովհետև ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում:
Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի:
![]()
Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը: Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:
![]()