![]()
«Քաղաքական որոշ ուժեր փորձում են խաղեր տալ, ինչ-որ Արցախի պաշտպանության շարժում կա՝ եկել են, փորձել են խաղեր տալ, կեղծ օրակարգեր առաջ տանել, զոռով դրանից անջատվել ենք։
Այդ շարժումը որևէ կերպ մեզ հետ կապված չի։ Էդ վիտոյականներն են, մենք Վիտոյին էլ ենք դեմ, ձեր Վիտոյին, Արայիկին, էլ չխառնեք ձեզ մեզ հետ», Ստեփանակերտի հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։
«Պրահայից հետո տեսանք, որ ոչ մեկ ոչ մի հայտարարություն չի անում, և մենք այդ առաքելությունը մեզ վրա վերցրինք։ Մենք հստակ օրակարգ ունենք, պահանջներ ունենք»,- ասաց նա։
![]()