«ՍԵՎ ԱՊՐԻԼ». մոմավառություն Գյումրիում

Ապրիլյան քայլերթ Գյումրու փողոցներով: Այս քայլերթը, սակայն, տեսքով էր միայն նման ապրիլյան հաղթական քայլերթին:

Տարբեր էր հոգեվիճակն ու երթի ուղղությունը: Ապրիլյան այս քայլերթն էլի հաղթանակած էր, բայց այդ հաղթանակի գինն անչափելի էր, անսահման տխրությամբ լցված հաղթանակ էր սա, չմարող կարոտով, որդեկորույս ծնողի խամրած աչքերից հոսող արցունքի նման ծանր ու փուլ չեկող:

Քայլերթը գյումրեցի տանկիստ, ապրիլյան պատերազմի նահատակ Տիգրան Աբգարյանի եղբոր՝ Ժորա Աբգարյանի նախաձեռնությունն էր: Նախ այցելեցին պանթեոն, այնուհետ բոլորին ծանոթ ճամփեքով քայլերթը ձգվեց եւ հասավ Վարդանանց հրապարակ:

աղբյուրը՝  Armtimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ