![]()
Ապրիլյան պատերազմից հետո Գեւորգն ավելի լռակյաց է դարձել․ 11 տարեկան էր, երբ դպրոցի բակում մի քանի արկ պայթեց, ինչի հետեւանքով ավագ եղբայրը զոհվեց, իսկ ինքն ու ընկերը ծանր վիրավորում ստացան։
Ապրիլի 2-ի մասին Գեւորգը չի խոսում, նույնիսկ ծնողներին ստիպել է հեռանալ Մարտունու Զորական ավանից, որտեղ ադրբեջանական հրետակոծության հետեւանքով 12-ամյա եղբայրը սպանվել է։
Տղային ավանում ամեն ինչ այդ ճակատագրական օրվա դեպքն է հիշեցնում․ ընկերոջ՝ Վարդանի հետ մի կողմում զրուցում էին, մի քիչ հեռու եղբայրն էր, իսկ մայրն ընկերուհու հետ էր կանգնած, երբ առաջին արկը պայթեց։
![]()
Գեւորգն ու Վարդանը վնասվածք էին ստացել ազդրերի շրջանում, իսկ Վաղարշակը՝ կրծքավանդակի։ Այս ամբողջը տեղի է ունեցել Գեւորգի ու Վաղարշակի մոր՝ տիկին Գայանեի աչքի առջեւ։
տեսանյութը՝ news.am
![]()