![]()
Գոռ Կիրակոսյանը ժամկետային զինծառայության էր անցել 2014 թվականին։ Հոր՝ Կարապետ Կիրակոսյանի խոսքով՝ որդին մեծ ոգեւորությամբ է գնացել բանակ, շատ նվիրված էր։
Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, զորամասում էլ մեքենաներն էր վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին։ Ապրիլյան պատերազմի օրերին հենց սնունդ հասցնելու ճանապարհին է զոհվել։
2014 թվականի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայոց բանակ: Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների:
![]()
2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը զոհվել է: ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:
Անհնար է դիել առանց հուզվելու 😢
Posted by Ա Ր Մ Ե Ն Ի Ա on Sunday, March 31, 2019
![]()