![]()
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան օրենք է ստորագրել:
Ըստ նոր նորմերի՝ քրեական օրենսգրքում ավելացվել է հոդված «հանցավոր հիերարխիայում բարձր դիրք գրավելու մասին», որով նախատեսվում է պատիժ նաև հենց այդ կարգավիճակի համար: Պատիժը ենթադրում է 8-15 տարի ազատազրկում կամ մինչև 5 մլն ռուբլի տուգանք: Օրենքը բացառում է պայմանական դատապարտման հնարավորությունը:
ՌԴ ՔՕ-ի 210 հոդվածի մի մասը առանձին նորմի կարգավիճակ է ստացել: Այն նախատեսում է պատիժ մեկ կամ մի քանի ծանր կամ հատկապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով հանցավոր խումբ ստեղծելու համար, ինչպես նաև քրեական խմբավորում կամ դրա կազմի մեջ մտնող ստորաբաժանումներ ղեկավարելու համար:
Հանցագործություն կատարելու նպատակով քրեական խմբավորումների կամ կազմակերպված խմբերի կազմակերպիչների, ղեկավարների կամ ներկայացուցիչների հավաքներին մասնակցելու համար նախատեսվում է 12-20 տարվա ազատազրկում և մինչև 1 մլն ռուբլի տուգանք:
![]()
![]()