«Ադրբեջանական բռնապետnւթյnւնը ներխnւժել է հայկական հողեր և սպանում հայերի».թուրք լրագրող

Թուրք լրագրող Ուզայ Բուլութը հիշել է 2017 թվականին հրապարակված հոդվածը`

«Ադրբեջանին մեղադրում են 2,8 միլիարդ դոլարի գաղտնի կաշառքի հիմնադրամ ստեղծելու մեջ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին հատուցելու համար» վերնագրով։

Նա թվիթերյան իր հաշվում գրել է.

«Արդյո՞ք սա է պատճառը, որ եվրոպացի շատ քաղաքական գործիչներ մահացու լռություն են պահպանում, երբ ադրբեջանական բռնшպետությունը ներխnւժnւմ է հայկական հողեր և սպանում հայերին, ինչպես նաև իրենց այլախոհ ադրբեջանցիներին», – գրել է թուրք լրագրողը:

Հիշեցնենք՝ հետաքննությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի իշխող վերնախավը երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ դոլար արժողությամբ սնկային հիմնադրամ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին վճարելու և շքեղ գնումների համար վճարելու համար: Գաղտնի հիմնադրամը անվանվել է ադրբեջանական լվացքատուն, այն գործել է մինչև 2014 թվականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ