![]()
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լուսանար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «44-օրյա պատերազմից 2 տարի անց…
Ուղիղ 2 տարի առաջ, երբ այս տղաները զենքը ձեռքին պայքար էին մղում, ողջ հայությունն էր աղոթում նրանց համար։ Այսօր իրենք են Զինվորի տնից խաղաղության աղավնիներ բաց թողնում երկինք, որպեսզի մեր սահմաններն անսասան լինեն, իսկ իրենց եղբայրները՝ սահմանին կանգնած մեր տղաները՝ անկոտրում»։
Ուղիղ երկու տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ:
«Եռաբլուր»-ում են զոհված զինծառայողների ծնողները, բազմաթիվ քաղաքացիներ՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի ընկած հերոսների հիշատակին:
![]()