«Դրանով Ռուսաստանում խրախուսվում է մոբիլիզացիայի կազմաքանդումը»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․

«ԵՄ-ը և ԱՄՆ բավական շախմատային/ստրատեգիական քայլ են կատարում՝ հայտարարելով մոբիլիզացիայից խուսափող ՌԴ քաղաքացիներին մարդասիրական նպատակներով մուտքի վիզա տրամադրելու մասին։

Ըստ էության, դրանով խրախուսվում է մոբիլիզացիայի կազմաքանդումը, քանի որ տեսանելիորեն տասնյակ հազարները խուսափում են գնալ պատերազմ։ Եթե Ռուսաստանում կազմաքանդվում է մոբիլիզացիան, բարոյալքվում է թիկունքը, ապա պատերազմի թափանիվը նույնպես ետ է պտտվում․․․

Այդ դեպքում վիզա փնտրող վերջին ալիքներին ԵՄ երկրների կամ ԱՄՆ վիզան կարող է այլևս պետք էլ չգալ, որովհետև Ռուսաստանը այլ տեղ կարթնանա․․․
Ես այսպես եմ տեսնում․․․»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ