![]()
Հայաստանի անկախությանն ուղղված շնորհավորանքների շարքը շարունակել է ԱՄՆ սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը՝ թվիթերյան իր էջում գրելով․
«Սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին այս տարվա և՛ տխուր, և՛ ուրախ Անկախության տոնի առթիվ։
Այսօր մենք միանում ենք նրանց, ովքեր ամենուր սգում են Ադրբեջանի հրահրված ագրեսիայի հետևանքով զոհվածների համար։
Այս ավտորիտար դաժանության համար պատասխանատվություն ենթարկելու իմ հանձնառությունն անսասան է».
![]()