«Ժողովրդին արժանապատիվ խաղաղությունը չի վախեցրել․նա վախեցել է քո կերպարից».Լյովա Եղիազարյանի դիպուկ գրառումը

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մեր ժողովրդի մի զգալի մասին վախեցրեց արժանապատիվ խաղաղությունը,-հայտարարում է Քոչարյանը,շարունակելով՝ իրեն հատուկ մեծամտությամբ իրեն հռչակում է ղարաբաղյան պատերազմը հաղթնակած առաջնորդ,որից նույնպես վախեցել են։
Դասական ցինիզմի բարձրակարգ պիլոտաժ,որը գլխավոր ռևանշիստին ուղեկցում է ամեն վայրկյան;
Ինչքան պիտի ատես քո ժողովրդին,որ նրան մեղադրես արժանապատիվ խաղաղությունից վախենալու մեջ;
Ժողովրդին արժանապատիվ խաղաղությունը չի վախեցրել․նա վախեցել է քո կերպարից։
Նրան վախեցրեց քո վերադարձը,քո անցյալը,որը լի է բազում ու բազում կեղծիքներով և հանցավոր իրադարձություններով;
Նրան վախեցրեց քո կառավարման դժոխային ժամանակաշրջանը,որտեղ մարդկային կյանքը գրոշ չարժեր,որտեղ գողը հանդիսանում էր էլիտա,ազնվությունը՝հարիֆություն,միջակությունը կամ տգիտությունը իշխանության կրող,թաղային խուժանը՝հարց լուծող;
Նրան վախեցրեց քո կլանի վերադարձը օլիգարխի ու հաստավիզների տեսքով։
Նրան վախեցրեց հոկտեմբերի 27-ի ,մարտի 1-ի ու Պողոս Պողոսյանի և մյուսների սպանության կրկնությունը։
Նրան վախեցրեց բորենիների ոհմակի վերադարձը,դրա համար էլ քեզ մերժել է,մերժում է ու կմերժի;

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ