![]()
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է․
1991-1994-ին՝ հաղթական պատերազմի օրերին Երևանի կենտրոնում ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի ցույցեր են կազմակերպել Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը, Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն ու էլի շատ ընդդիմադիր ուժեր:
Դաշնակցական մամուլը Հայաստանում և արտերկրում ամենավերջին հայհոյանքներով է պիտակավորել օրվա ռազմաքաղաքական իշխանությանը՝ Լևոն Տեր-Պետորսյանից սկսած մինչև Վազգեն Սարգսյան։
Նրանց ոչ հաղթանակն է հետաքրքիր, ոչ պարտությունը, ոչ Հայաստանը, ոչ Արցախը․․․ Նրանց իշխանություն է պետք ինչ գնով ուզում է լինի՝ Արցախի, միջանցքի, զոհերի․․․
Կարևորը բոլոր կորուստների համար գլխավոր մեղավորը կա, մնացածը փաթեթավորման հարց է։
![]()