![]()
Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը հայտնել է Ադրբեջանում սպասվող համերգը չեղարկելու մասին.
«Յուրաքանչյուր երկիր, որն ագրեսիա է իրականացնում մեկ այլ երկրի նկատմամբ, իմ համերգների համար չէ»։
Հիշեցնենք,սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ 2 կողմում էլ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ ճշտված տվյալներով հայկական կողմն ունի 105 զոհ (երեկվա դրությամբ), վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունը դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի պահանջով արտահերթ նիստ է գումարվել, Հայաստանի խնդրանքով ու դիմումով կայացել է նաև Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հասցեական և խստիվ կերպով դատապարտել են միջազգային մի շարք կառույցներ:
![]()
![]()