Դուք մի կողմից ուրախ եք մեր կորուստներով, մյուս կողմից ներվայնանում եք, որ էդ կորուստների պատճառով չի կատարվում կարևորագույնը՝ ձեր իշխանության գալու հարցը

Քաղաքական վերլուծաբան Նարեկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

2008-ից, երբ Սերժ Սարգսյանը զավթեց իշխանությունը, Տեր-Պետրոսյանի շարժումը դառավ ընդդիմություն։ Մինչև առնվազն 2013 թ-իվը՝ շուրջ 5 տարի Տեր-Պետրոսյանը պարբերաբար ելույթներ էր ունենում, ու դա քաղաքական կրթություն էր, որը մենք ստացանք։ Մենք սովորեցինք, որ ինչքան էլ իշխանությունը վատը լինի, դեպքեր կան, որ էդ իշխանության դեմ պայքարել չի կարելի։ Հիշում ե՞ք հայ-թուրքական արձանագրությունները՝ կարծեմ 2009-ին էր։ Ժողովուրդը ատում էր Սերժին, ամեն միթինգը 50 հզ մարդ էր հավաքում, մեկ էլ նախագահը ասեց. «Թայմ աութ ենք վերցնում»։ Ես հիշում եմ, Գերմանիայում էի ապրում։ Էդ լուրը կարդացի, մտածեցի. «Ի՞նչ թայմ աութ, եթե Սարգսյանը թալանում ա երկիրը», բայց գիտեի, որ նախագահը մի բան գիտի, որ ասում ա։ Ու տենց կաթիլ-կաթիլ մենք կրթվեցինք, գլուխներս մտավ, որ կան բաներ, որ իշխանություն — ընդդիմություն պայքարներից ավելի կարևոր են։ Հետո 2016-ի պատերազմին կոնգրեսում հավաքվել էինք, արա ի՞նչ ներքաղաքական պայքար, ի՞նչ Սերժ ի՞նչ բան, մեր ուշքն ու միտքը էն էր՝ պատերազմը ի՞նչ ա լինելու, երկիրն ի՞նչ ա լինելու։ Սերժի մասին ոչ մեկը չէր մտածում։ Էդ թեման առհասարակ չկար։

Հետո 2017-ը, Նախագահը ելույթ ունեցավ, ասեց. «Խաղաղություն, բարիդրացիություն, հաշտություն», բառը բառին ասեց՝ Մենք նույնիսկ Սերժին կաջակցենք, որ Արցախի հարցը լուծի։ Ու էլի էդ խոսքի վրա լիքը մարդ ասեց՝ ո՞նց կարելի է սերժին աջակցել։ Ու հիշում եմ ելույթից հետո նախագահը իրեն մոտեցած մարդկանցից մեկին էլի հանգիստ բացատրում էր, թե դա ինչ կարևոր ա։

Արա Սերժը 5 տարի շարունակ Կոնգրեսին հալածել ա՝ ինչով կարացել ա, է՛լ 100-ին մոտ քաղ. բանտարկյալներ, է՛լ տեռոր, էլ ի՛նչ ասես։ Ինչքան ընտրություն կար՝ կեղծել ա, 10 տարի կառավարել ա, 10 տարում երկրի տնտեսությունը չի աճել — հասկանում ե՞ք։ Ու նախագահը պատրաստ էր իրեն աջակցել էդ հարցում — ու մենք էդ դպրոցն ենք անցել, սովորել ենք, թե ինչ ա նշանակում «Պետություն»։ Ու էն ժամանակ էս վտանգները չկային, էն ժամանակ մեր ռազմավարական դիրքերը սահմաններին 94 թվի դիրքերն էին։ ԷՆ ժամանակ լրիվ ուրիշ վիճակ էր։

Հիմա նայում եմ քոչարյանականների հիստերիային, ու չեմ հասկանում — լավ դուք ի՞նչ նյութից եք սարքած, որ էդ աստիճանի ատում եք էս երկիրը։ Ով -ով, ես երբեք չեմ հավատա, որ դուք ատում եք Նիկոլին։ Եթե նույնիսկ ատում եք, չեք ատում Արցախը կործանելու համար։

Դուք ատում եք իշխանություն պահելու համար։ Դուք ատում եք իրան՝ ասելով. «Հլը նայի սրան, որ համ կործանեց արցախը համ էլ իշխանություն ա պահում։ Մենք որ կործանեինք, մեզ կհոշոտեին, էս լակոտը ո՞նց ա կարում պահի իշխանությունը»։ Դուք իրան ատելու էիք, եթե Արցախի պատերազմը հաղթեր։ Եթե Նիկոլը Բաքուն գրավեր, դուք իրան է՛լ ավելի շատ էիք ատելու։ Հիմա ձեր կատաղությունը մեր երկրի կորուստից չի, ձեր կատաղությունը նրանից ա, որ ասում եք. «Արա էս երկիրը էլ ինչք՞ան կորուստ ունենա, որ էս աննասուն ժողովուրդը Նիկոլից նադայել լինի, կարանք իշխանության գանք ու անցնենք մեր բնականոն թալանին»։ Ահա թե ինչ եք դուք մտածում։
Դուք մի կողմից ուրախ եք մեր կորուստներով, մյուս կողմից ներվայնանում եք, որ էդ կորուստների պատճառով չի կատարվում կարևորագույնը՝ ձեր իշխանության գալու հարցը։ Դուք իրականում Նիկոլին չեք ատում, դուք ատում եք հայ ժողովրդին, հայկական պետականությունը, որը, ինչքան էլ վիրավոր լինի և արնահոսի, այլևս ցանկություն չունի ձեր ճորտը դառնալու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ