Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը…

Տարոն Չախոյանն իր ֆեյբսբուքյան էջում գրել է.

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով և ապրիլի 13-ի հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները:

  • Ապրիլի 8-ին «Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին։
  • Ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն ակտիվիստ Անուշ Լալայանի նկատմամբ ոստիկանության` իր խոսքերով ապօրինի գործողություններին, փակել է Երևան — Սևան — Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված արագաչափ սարքը։
  • Ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկականության բռնությանը փակեց Երևան — Սևան — Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի արագաչափերից երկրորդը։
  • Ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճի ամբիոնի մոտից գունավոր ծխով ճայթուկներ վառեցին՝ ժողովրդին կոչ անելով ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ։

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով և ապրիլի 13-ի հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները:*Ապրիլի 8-ին «Իմ քայլը» նախաձեռնությունը 10 րոպեով փակեց Երևան-Դիլիջան մայրուղին։*Ապրիլի 8-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն ակտիվիստ Անուշ Լալայանի նկատմամբ ոստիկանության` իր խոսքերով ապօրինի գործողություններին, փակել է Երևան — Սևան — Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 82-րդ կիլոմետրում տեղադրված արագաչափ սարքը։*Ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանն ի պաշտպանություն քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկականության բռնությանը փակեց Երևան — Սևան — Իջևան Մ4 միջպետական նշանակության ճանապարհի արագաչափերից երկրորդը։*Ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճի ամբիոնի մոտից գունավոր ծխով ճայթուկներ վառեցին՝ ժողովրդին կոչ անելով ապրիլի 13-ին գալ Ազատության հրապարակ։

Posted by Taron Chakhoyan on Saturday, March 30, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ