![]()
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը.
«Սեփական օրակարգ
Վաղը սկսվելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։
Ընդդիմությունը որոշել է նորից թափառել փողոցներում․նորից պառկել ասֆալտներին․ նորից քաբաբ ու խորոված անել հրապարակներում։
Տխմարություն եք դուրս տալիս, թե գնում եք սեփական օրակարգով։
Մենք տեսել ենք ձեր պետականադավ ու հանցավոր սեփական օրակարգը։
Սեփական օրակարգով կեղծեցիք ընտրությունները, երկրի գույքը շան մսի գնով տվեցիք օտարին, թալանեցիք երկիրն ու մանավանդ բանակը․․․։
Սեփական օրակարգով խլեցիք մարդկանց սեփականությունը ու կառուցելու անվան տակ խժռեցիք միլիարդավոր գումարներ:
Սեփական օրակարգով կազմակերպեցիք հոկտեմբեի 27-ը, մարտի 1-ը, ապրիլի 12-ը:
Սեփական օրակարգով սպանեցիք, խոշտանգեցիք, մորթեցիք:
Սեփական օրակարգով վերջին պատերազմում կազմակերպեցիք մեծ դավադրություն, երկիրը տարաք հարկադրված պարտության:
Սեփականը միայն ձեր լայն բացված գրպանն է, ձեր անիմաստ հայացքը, ձեր հայհոյանքն ու բամբասանքը:
Մնացեք ձեր անիմաստ սեփական օրակարգի տակ, որի համար քաղաքացին հետևողականորեն ապտակում է ձեզ»:
![]()