![]()
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է.
«Ակնհայտ է, որ հետպատերազմյան շրջանում որոշակի իմաստով առաջացել է ներքաղաքական կայունություն, որոշ չափով նաև ամրապնդվել են Հայաստանի Հանրապետության միջազգային դիրքերը։ Տեսանելի է նաև, որ Մոսկվան ոչ միայն չի հրաժարվել իր հակաՀայաստան դիրքորոշումից, այլ իր համար ծանրագույն ռազմաքաղաքական աննպաստ իրավիճակում իսկ շարունակում է իր դավադիր քաղաքականությունը Բաքվի՝ իր դրածոյի՝ ավտոկրատ և էթնոկրատ ԳԵԲԵ-ական Ալիևի միջոցով։ Դա նշանակում է, որ Հայաստանը որոշակի իմաստով պետք է ճշգրտումներ անի իր ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում։
1. Երկրի ողջ համապատասխան օրենադրությունը պետք է կիրառի ռևանշիստների և 5-րդ շարասյան հանդեպ՝ թույլ չտալու երկրի ներքին կյանքի խաթարում, հատկապես՝ նրանց հանդեպ, ովքեր կարող են քննարկման նյութ դարձնել ՀՀ անկախության և ազատության բացարձակ արժեքները։ Սրա ենթատեքստում՝ հատուկ դիտարկման տակ պետք է լինեն Կրեմլից գործուղղված տարբեր տրամաչափի ծագումով հայ մանկուրտները։ Ի վերջո, պետք է կարգավորվի երկրի ներսից կամ դրսից Հայաստանի դեմ գործող լրատվության հիմնախնդիրը։
2. Ադրբեջանի հետ բանակցություններում առաջին պլան պետք է մղվի հայ ռազմագերիների ու գերեվարված ՀՀ քաղաքացիների հարցը։
3. Պետք է ստեղծվի ու գործադրվի Ռուսաստանից հեռացման ու Հայաստանով շահագրգիռ ուժերի հետ մերձեցման ուղեցույց։ Դա թույլ կտա որոշակի գեոստրատոգիական հավասարակշռություն ստեղծել ՀՀ շուրջ, որն էլ ուղիղ ճանապարհ է անիծյալ օրիենտացիոն քաղաքականությունից անցնելու քաղաքականության խաչմերուկային ընկալման»։
![]()