![]()
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր կայացավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքներով 4 օրենսդրական նախագծեր ներառվեցին ԱԺ հաջորդ լիագումար նիստի օրակարգում։
Նախագծերից ամենաքննարկվածը, թերևս, իմ գործընկեր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած Զենքի շրջանառության կարգավորման մասին նախագիծն էր։ Այս գրառմամբ ուզում եմ 2 տարածված ու տարածվող միֆ կոտրել տվյալ նախագծի մասին։
1. Նախագծով չի ենթադրվում ԱՏՐՃԱՆԱԿԱՆԵՐԻ ազատականացված վաճառք։ Ատրճանակներ կկարողանան ձեռք բերել ուժային կառույցներում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող, միջին և բարձր սպայական կազմի ներկայացուցիչները։
2. Նախագիծը ոչ թե հեշտացնում, այլ կարգավորում է զենքի ձեռքբերումը՝ սահմանելով ՊԱՐՏԱԴԻՐ քննական կարգ թե՛ ակոսափող, թե՛ հարթափող զենքերի համար, ինչը նախկինում բացակայել է»։
![]()