«Օհան Արմինյանի լրագրողները նաև մաթեմատիկայից են լուրջ կաղում. թեմա չունենալով՝ հնարել են նոր սուտ թեմա, որը սուտ է». Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.

««Կարգին հաղորդումը» հիշեցի: Ասում է՝ պապի ջան, քեզ ինչու են բանտարկել: «Մուտ****շիկ եմ բալա ջան, լավ մուտ*տ եմ անում»:

Պարզվում է Օհան Արմինյանի լրագրողները նաև մաթեմատիկայից են լուրջ կաղում: Թեմա չունենալով՝ հնարել են նոր թեմա, որը սուտ է:

Արմինյանի լրագրողն ասում է, որ 2021 թվականի փետրվարից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների թիվը հնգապատկվել է: Իբր մինչև փետրվար եղել է մեկ տեղակալ, իսկ փետրվարին Արսեն Թորոսյանը նշանակել է նոր տեղակալ, իսկ ես այդ թիվն ավելացրել եմ ևս երեքով: Իրականում շատ վաղուց աշխատակազմի ղեկավարը ունեցել է երեք տեղակալ: Երբ ես եմ նշանակվել, եղել է չորս տեղակալ: Ես միայն մեկ տեղակալ եմ ավելացրել:

Ու այս ամենն Օհանն անում է այն պատճառով, որ դատի եմ տվել այս դեղին թերթոնին:

Հ.Գ. Այս գրառումն արեցի, որ իմանաք, թե ինչու է Օհանը ակտիվացել իմ թեմայով: Հա, մոռացա, նաև ՔՊ վարչության ընտրություններ են առջևում :)»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ