Ոչ հեռանալու, ոչ վերադառնալու հայրենանվեր պատճառները երբեք չիմացանք, բացի այստեղ կամ Ռուսաստանում փողոտ պաշտոն ստանալը

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Օօօ, նա վերադառնում է երրորդ թե չորրորդ անգամ… Արդեն հաշիվն էլ ենք կորցրել… Թեպետ ոչ հեռանալու, ոչ վերադառնալու հայրենանվեր պատճառները երբեք չիմացանք, բացի այստեղ կամ Ռուսաստանում փողոտ պաշտոն ստանալը…

Հիշեցնենք , «Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ձևավորել մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակ՝ երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում է գործընթաց սկսել համահայկական ուղեղային կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներգրավի քաղաքական գործընթացներին չմասնակցող արհեստավարժ, փորձառու և համակարգային գիտելիքներ ունեցող անձանց: Չնայած այն հանգամանքին, որ այս պահին կենտրոնի նախապատրաստական աշխատանքները տարվում են ոչ հրապարակային, մեզ հայտնի դարձավ, որ այս նախաձեռնության հիմքում դրվելու է «ապագայի կոնցեպտը», ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել պրոֆեսիոնալ-փորձագիտական հանրույթում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում քաղաքականություն վերադառնալու մասին է հայտարարելու ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, և նշյալ նախաձեռնության նպատակը նրա վերադարձի համար քաղաքական հենարան ապահովելն է։ Թերթի տեղեկություններով, կենտրոնի ստեղծման մասին Ղազինյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ