![]()
Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ֆրանսիայի հրապարակի շրջիկ կրկեսը այսօր սկսում է աշնանային թատերաշրջանը։
Թանկարժեք ծովափերում հանգստանալուց հետո դերասանական կազմը լի է վճռականությամբ զվարճացնելու հանրությանը։
Ասում են,որ նոր կրկեսային հնարքներ են առաջարկելու։
Լավ են նախապատրաստվել հատկապես աճպարարներն ու ծաղրածուները։
Պինդ ու ամուր է կրկեսի առաջատար դերասանը։
Ներկայացմանը որպես հանդիսատես կմասնակցեն մեղադրյալի կարգավիճակում գտնվող քսան տարի ժողովրդին ֆռռացրած երկու ֆոկուsնիկները։
Մուտքը հրապարակ և անվճար է,և վճարովի։
Իսկ ավելի լուրջ,ականատես ենք լինելու քաղաքական մեռած հոգիների հերթական զավզակությանը։
![]()
![]()