![]()
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է զգացվում, բնակիչներն էլ մի քանի օր է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Տեղում փականագործների օգնությամբ բացելով դուռը՝ պատշգամբի և լոգասենյակի հատակներին հայտնաբերվել են դիեր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝ 57-ամյա Աշոտ Վարդանյանն ու 53-ամյա Աշխեն Վարդանյանը։
![]()