![]()
Շիրակի մարզի 10 գյուղական համայնք այս տարի առաջին դասարանցիներ չունեցավ: Անի կայարան, Լեռնուտ, Կրաշեն, Հովիտ, Սարագյուղ, Զառիշատ, Ծաղկուտ, Շաղիկ Կաքավասար, Արդենիս բնակավայրերում առաջին զանգը հնչեց առանց նորեկների: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեակցրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը:
Ընդամենը մեկ առաջին դասարանցի են սեպտեմբերի 1-ին ընդունել Ամասիա խոշորացված համայնքի Ջրաձորի, Աղվորիկի, Գտաշենի դպրոցները:
2022-2023 ուստարում Շիրակի մարզում նախնական տվյալներով առաջին դասարան է հաճախել 3007 աշակերտ։
![]()