«Կարևոր է շարունակել աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առաջխաղացման համար».Բորել

«Ողջունում եմ չորրորդ հանդիպումը, որն անցկացվել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև»։ Այս մասին Twitter-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ մեկնաբանելով

Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որը տեղի է ունեցել նախօրեին Բրյուսելում։

Ինչպես նշել է պաշտոնյան, ԵՄ-ն շարունակում է աջակցել խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։
«Կարևոր է շարունակել աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առաջխաղացման համար»,- ասել է Բորելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ