«Գերիների վերադարձի իրավական պրոցեսին կարող է նպաստել քաղաքականը».Եղիշե Կիրակոսյան

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:Մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկել են նաև գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Միջազգային իրավական հարցերով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ:

Վերջինս նշեց, որ գերիների հարցը տարբեր հարթակներով է քննարկվում․« Գերիների հարցով հետևողական ենք, ցանկացած ապացույց ներկայացվել է ՄԻԵԴ: Ունենք քննվող մի քանի միջպետական գանգատներ՝ գերիների ու անհետ կորածների մասով: Գերեվարված անձինք ապօրինաբար շարունակում են մնալ Բաքվում»:

Կիրակոսյանի փոխանցմամբ՝ հաստատված գերիների թիվը 38-ն է, կան նաև անհետ կորած և բռնի անհետացած մարդիկ․ «Բռնի անհետացածների պատասխանատվությունը մնում է պետության վրա: Գերիների վերադարձի հարցով քաղաքական երկխոսությունը շատ կարևոր է, իրավական պրոցեսը շարունակական է, բայց քաղաքական երկխոսությունը կարող է նպաստել»:

Ինչպես տեղեկացրեց Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԻԵԴ-ում այս պահին ընդդեմ Ադրբեջանի ունենք 3 միջպետական գանգատ և 1 գանգատ ընդդեմ Թուրքիայի:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ