![]()
Այսօր Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ։
«Որոշեցի տեղափոխվել Արցախ՝ հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից։ Այս որոշումն ինձ համար հեշտ չէր, բայց վստահ եմ, որ դա ճիշտ է։ Հուսով եմ, որ իմ ռուս գործընկերներն ու ընկերները ըմբռնումով և հարգանքով կընդունեն այս որոշումը՝ որպես իրենց ընկերոջ որոշում»,-հայտարարեց Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանի՝ հասարակությանը հաճոյանալու այս քայլը բնականաբար զուտ էժանագին փիար է, որը միտված է քաղաքական դիվիդենտեներ հավաքելուն։ Բայց միաժամանակ պետք չէ մոռանալ նաև ժամանակին նույն Ռուբեն Վարդանյնաի արած մեկ այլ հայտարարություն։
Դեռևս 2022 թվականի մարտի 15-ին հեռուստաընկերություններից մեկի եթերում ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը խոսել է Հայաստանի աշխարհաքաղաքական դերի մասին։ Նա հայտարարել է, որ եթե «անխուսափելի է որևէ ճամբարում հայտնվելը, ապա գոնե Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի ամենահաջողված ռեգիոնը, ինչպիսին է, օրինակ, Թաթարստանը»։
Ստացվում է, որ Արցախում բնակություն հաստատելով Ռուբեն Վարդանյանը լծվել է Արցախը Թաթարստան սարքելու գործին։
![]()