Աննա Հակոբյանը շնորհավորել է Գիտելիքի ու դպրության օրը Գլաձորի համալսարանի մասին հիշատակմամբ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է Գիտելիքի և դրության օրը՝ Գլաձորի համալսարանի մասին հիշատակմամբ ու լուսանկարների հրապարակմամբ:

«Գլաձորի համալսարան, 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն, որը ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»:

Այսօր այն պատմամշակութային արգելոց-թանգարան է, գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում:

Շնորհավոր Գիտելիքի եւ դպրության օրը»,-գրել է Աննա Հակոբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ