«Հրետակոծություն Էներգոդարում, որտեղ սպասում են ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը».կան զոհեր և վիրավորներ

Էներգոդար քաղաքը, որտեղ գտնվում է Զապորոժյեի ԱԷԿ-ը, այսօր առավոտյան ենթարկվել է զանգվածային հրետանային հարվածի, փոխանցում է Interfax-ի թղթակիցը։

Հրետակոծությունը սկսվել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը6:00-ին: Քաղաքի տարբեր հատվածներում 3-4 րոպե հաճախականությամբ լսվում են պայթյուններ, այդ թվում՝ բնակելի թաղամասերում և քաղաքի կենտրոնի վարչական շենքերի մոտ։

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են քաղաքի ժամանակավոր վարչությունից, Էներգոդարում հրետակոծության հետևանքով առնվազն 5 հարված է գրանցվել բնակելի բազմահարկ շենքերի, կենտրոնում գտնվող մանկապարտեզի շենքի և կայանած ավտոմեքենաների վրա։ Կան զոհեր և վիրավորներ, նրանց թիվը ճշտվում է։ Հրետակոծությունը շարունակվում է։

Էներգոդարում սպասում են ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության ժամանմանը, փորձագետները նախատեսում են ծանոթանալ Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի մարզի տարածքում գտնվող ԱԷԿ-ի աշխատանքին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ