«Կուեննանք առավելագույնը 8 պետական բուհ».Վարչապետը հայտնեց, թե որտեղ կկառուցվի ակադեմիական քաղաքը

Ընդունելության քննություների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա, բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 ոկոսը թափուր են մնացել: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարձագույն կրթության խնդրին:

Նա նկատեց, որ մասնավոր բուհերրում շուրջ 98 տոկոս է հասնում թափուր տեղերը, թեև 90 տոկոս և ավելի տոկոսով թափուր տեղեր կա նաև պետական բուհերում: Վարչապետը հայտնեց, որ մտադիր են գնալ բուհերի խոշորացման և որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով, այնպես որ ուեննանք առավելագունը 8 պետական բուհ:

«Այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավֆորմամբ կհամատասխանեցնեն միջազգային չափանիշներ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն որոշել են թե որտեղ կկառուցվի ակադեմիական քաղաք: «Ակադեմիական քաղաքը կկառաուցվի Աշտարակում և միավորվող նորացվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ մեր բուհերը պետք է գրավիչ լինեն օպտարերկրյա ուսանողների համար: «Եթե այս որոշուները չկայացնենք աղետի առաջ ենք կանգնելու արդեն աղետի առաջ ենք»,-ասաց նա և նկատեց, որ չնայած դիմադրության, քննադատության են արժանանալու, սակայն գնալու են որոշված ճանապարհով: Նա նշե,ց որ ցանկացած խնդրի հիմքում կրթությունն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ