Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորեց աշակերտներին, ուսանողներին, ուուցիչներին, դասախոսներին՝ Սեպտեմբերի մեկի գիտելիքի և դպրության օրվա առիթով և անդրադարձավ կրթության ոլորտի խնդիրներին: Նա կարևորեց ՀՀ կրթության մինչև 2023 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օերնքի նախագծին:
«Համազմունքս է, որ այդ փաստաքթղթի բարեհաջող իրագործումը երաշխավորելու է Հայաստանի ապագան: Այսօր Հայաստանում տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են պատշաճ մանկապարտեզներում, նախակրթարաններում և դպրոցներում որոկյալ կրթություն ստանալու հնաարվորությունից: Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանալի են սովորողներին և միշտ չէ որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորորում, դրա արդյունքում մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից գնալով ավելի ու ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումներ»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ: «Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն, և երբեմն երկու դիպ,լոմով ի վիճակի չեն աշախտանք գտնել: Այս իրավիճակը այլևս հանդուրժելի չէ, որովհետև գոյություն ունի ապագայի հաշվին և ական է մեր ապագայի տակ, ըստ այդմ կրթության ոլորտւոմ մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում»,-ասացֆ նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ է կառուցվելու, վերակառուցեվու և հիմնանորոգելու ծրագիրը մեկնարկել է և ծրագրի իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրի երեխաներ բարձրորակ մանկապարտեզներ, դպրոցներ հաճախելու հնարվորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածնունդի առանցքային գործոն պետք է դառնա: Ըստ նրա՝ Հայաստանի շատ գյուղեր դատարկվել այդ ամենի բացակայության առումով: Նա նաև կարևորեց գյուղական կրթահամալիրների ծրագիրը, տաղանդի խրախուսման, պաշտպանության, փնտրտուքի մեխանիզմների ձևավորումը:
«Մենք չենք կաորղ հանդուրժել մեր ուսուցիչների և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերը և դրանք ըդնոհուպ եռապատկելու է գործըթնաց ենք մեկնարկել»,-ասաց նա՝ նկատի ունենալով ուսոոցիչների ատեստավորման գործընթացին:
![]()