![]()
Շատերը, չիմանալով ձերբակալման ու կալանավորման երևույթների տարբերությունը, երեկ Միքայել Արզումանյանի ազատ արձակումը ներկայացրեցին որպես «բռնոցի-բացթողոցի շոու», այնինչ վերջինս զուտ նրա ձերբակալման ժամկետը լրանալու հիմքով էր ազատ արձակվել։
Այսօր արդեն դատարանը քննել ու բավարարել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատարին կալանավորելու միջնորդությունը։
Գեներալ–լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորված է։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ վերջինս մեղադրվում է Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեջ։
![]()